Ջեք Գրիլիշը 392 օր անց գոլ է խփել «Ման. Սիթիում» 🎥
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» մրցում է երկրի չորրորդ դիվիզիոնը` Երկրորդ լիգան ներկայանցող «Սլոֆորդի» դեմ։
«Քաղաքաբնակների» մեկնարկային կազմում է նաև վինգեր Ջեք Գրիլիշը, որը 49-րդ դիպում իրացրեց 11-մետրանոցն ու հաշիվը դարձրեց 4:0։
Անգլիացի ֆուտբոլիստը «Սիթիի» կազմում պաշտոնական խաղերում գոլ է խփել 392 օր անց։ 29-ամյա Գրիլիշը նախորդ անգամ ակումբում աչքի էր ընկել 2023 թ. դեկտեմբերի 16-ին, երբ Պրեմիեր լիգայում գրավել էր «Քրիսթալ Փելասի» դարպասը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Fa cup, Անգլիայի գավաթ, Մանչեսթեր-Սիթի, Ջեք Գրիլիշ