Ջեք Գրիլիշը հորդորել է մնալ տանը, իսկ ինքը ներկա եղել խնջույքի, որից հետո վթարի է ենթարկվել?
«Աստոն Վիլայի» ավագ և առաջատր Ջեք Գրիլիշը հայտնվել է ոչ այնքան հաճելի իրավիճակում։
Մարտի 28-ի երեկոյան խաղացողը տեսաուղերձի միջոցով հորդորել է մարդկանց, որպեսզի մնան տանը՝ պահպանելով կառավարության հորդորները, իսկ ժամեր անց՝ երեկոյան, ուղևորվել է նախկին խաղընկեր Ռոս Մակկորմակի բնակարան, որտեղ խնջույք են անցկացրել ֆուտբոլիստները։
Առավոտյան ժամը 8-ին Գրիլիշն իր 90 հազար եվրո արժողությամբ սպիտակ Range Rover-ով հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ։ Գրիլիշը բախվել է երկու Mercedes-ների։
Վթարի մոտակայքում գտնվողները, այդ թվում մյուս վարորդները դուրս են եկել Գրիլիշի հետ զրուցելու։ Ըստ The Sun-ի՝ խաղացողը ակնհայտ հարբած է եղել և եղել է ծիծաղելի արտաքինով։ Խաղացողը խոստացել է հոգալ հասցրած վնասի բոլոր ծախսերը և դեպքի վայրից հեռացել է նախքան ոստիկանների ժամանելը։
«Խնջույքը տևել է ողջ գիշեր, ինչն անընդունելի է։ Դեպքի վայրում Գրիլիշը կանգնած էր շենքի անվտանգության աշխատակցի հետ և վիճում էր նրա հետ, ինչը տարօրինակ է Անգլիայի հավաքականի խաղացողի կողմից։ Նա մոլորված և անվստահ տեսք ուներ»,- The Sun-ը փոխանցել է ներկաներից մեկի խոսքերը։


