Ջերարդի Ռեյնջերսը կանգ չի առնում․ Սելթիկը նույնպես զգետնված է🎥
Շոտլանդական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում կայացավ եվրոպական ֆուտբոլի ամենահին և ամենաթեժ դերբիներից մեկը՝ «Ռեյնջերս» – «Սելթիկ» հանդիպումը։ Կողմերն իրենց պատմության շրջանակում անցկացնում էին 421-րդ պատշոնական հանդիպումը։
«Ռեյնջերսը», որը Սթիվեն Ջերարդի գլխավորությամբ ընթացիկ մրցաշրջանում ֆատնաստիկ ֆուտբոլ է ցուցադրում, լուրջ խնդիրներ ունեցավ հատկապես հանդիպման առաջին խաղակեսում։ «Ռենջերների» դարպասապահ Ալան Մաքրեգորը միայն առաջին կեսում մի քանի անգամ իր թիմին փրկեց վերահաս գոլից։
Երկրորդ խաղակեսում տանտերերը մի փոքր հավասարեցրին խաղը, իսկ 62-րդ րոպեց առավելություն ստացան, քանի որ «Սելթիկի» կաշտպան Նիր Բիտոնը կոպիտ խաղի համար հեռացվեց խաղադաշտից։
Դրանից շատ չանցած՝ 70-րդ րոպեին, Ջերարդի սաները բացեցին խաղի հաշիվը․ անկյունայինի խաղարկումից հետո «կելտերի» ավագ Կալում Կաքրեգորը պատահմամբ գրավեց սեփական դարպասը։
Խաղավերջում զգացնել տվեց այն, որ Նիլ Լենոնի սաները մեկ ֆուտբոլիստ պակաս ունեն խաղադաշտում, ինչն էլ նպաստեց, որ «Ռեյնջերսի» ֆուտբոլիստներն էլ ավելի մոտ էին խփել երկրորդ գոլը, քան՝ հյուրերը հաշիվը հավասարեցնելուն, սակայն հաշվի մեջ այդպես էլ փոփոխություն չեղավ։
Այսպիսով, «Ռեյնջերսը» հաղթեց 1։0 հաշվով՝ ներքին առաջնության շրջանակում տանելով 15-րդ անընդմեջ հաղթանակը։ Հատկանշական է, որ այս խաղում SG-ի սաները հաղթեցին՝ մրցակցի դարպասին չկատարելով ոչ մի «ուղիղ» հարված։ Նրանք մրցակցի դարպասի ուղղությամբ կատարել են 10 հարված, որոնք եղել են կա՛մ շեղ կա՛մ էլ մրցակցի պաշտպանները փակել են գնդակի ճանապարհը, իսկ գոլը ծնվեց մրցակցի՝ սեփական դարպասին կատարած հարվածից հետո։
«Ռեյնջերսը» այս հաղթանակից հետո վաստակեց 63 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Սելթիկը» 19 միավոր հետ է մնացել, սակայն տարբեր պատճառներով «կելտերը» 3 հանդիպում քիչ են անցկացրել, որոնք հետագայում պետք է լրացնեն։
# Ալան Մաքրեգոր, Կալում Մաքրեգոր, Նիր Բիտոն, Շոտլանդիական Պրեմիեր լիգա, Ռեյնջերս, Սելթիկ, Սթիվեն Ջերարդ