Ջերարդը վերադարձավ «Էնֆիլդ». Լիվերպուլը հաղթեց Աստոն Վիլլային🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ, որը 67-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Մոհամեդ Սալահը` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Նշենք, որ «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդն ավելի քան 6 տարի անց վերադարձավ հարազատ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտ։
Ջերարդը, որպես ֆուտբոլիստ, 1998-2015 թթ. հանդես է եկել «Լիվերպուլի» կազմում։
Այս հաղթանակից հետո մերսիսայդյան ակումբը վաստակեց 37 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Աստոն Վիլլան» մնաց 19 միավորով և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Էնֆիլդ Ռոուդ, Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Սթիվեն Ջերարդ