Ջերարդը մոտ է ԱՊԼ-ն ներկայացնող ակումբը գլխավորելուն
Սթիվեն Ջերարդը, ով ներկայումս գլխավորում է շոտլանդական «Ռեյնջերսը», ամենայն հավանականությամբ, շուտով կդառնա «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչը։
Ինչպես տեղեկացնում է The Economist-ի սպորտային բաժնի տնօրեն Համիշ Ազուլը, Ջերարդը պատրաստ է ընդունել Բիրմինգհեմը ներկայացնող ակումբի առաջարկը, որը վերջերս պաշտոնանկ է արել իր գլխավոր մարզիչ Դին Սմիթին։
Հատկանշական է`Ազուլը նշում է, որ 41-ամյա մասնագետը նոյեմբերի 12-ին պաշտոնապես կդառնա «Աստոն Վիլլայի» մարզիչ։
Բանն այն է, որ «Աստոն Վիլլան» ու «Ռեյնջերսը» շատ մոտ են Ջերարդի դիմաց փոխհատուցման գումարի հարցի շուրջ համաձայնության հասնելուն։
Հաղորդվում է, որ Ջերարդը դառնալու է բիրմինգհեմցիների պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը, սակայն աշխատավարձի չափը չի բարձրաձայնվում
Ըստ իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների` Ջերարդին առաջարկվել է 3 տարվա պայմանագիր, որը հավանության է արժանացել։
Հիշեցնենք, որ Սթիվեն Ջերարդը 2018 թ. հուլիսից գլխավորում է «Ռեյնջերսը», որն անգլիացի մասնագետի գլխավորությամբ 2020/21 մրցաշրջանի ավարտին դարձել է Շոտլանդիայի Պրեմիերշիփի չեմպիոն։
Ջերարդը մարզել է նաև «Լիվերպուլի» երիտասարդական (2017 թ. փետրվար – հուլիս) և Մ-18 տարեկանների թիմերը (2017-2018 թթ.)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Դին Սմիթ, Շոտլանդիական Պրեմիեր լիգա, Ռեյնջերս, Սթիվեն Ջերարդ