Ջեյմս Միլները մոտ է ակումբային գրանցումը փոխելուն
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլներն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է ակումբից։
Կողմերի միջև պայմանագիրը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, որը կողմերը չեն երկարաձգելու։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ի լրագրող Դավիդ Օրնշտայնը, 37-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բրայթոնը»։
«Ճայերը» վետերան ֆուտբոլիստի հետ ակտիվ բանակցություններ են վարում և շատ մոտ են համաձայնության հասնելուն։
Միլներին իր շարքերում է ցանկանում տեսնել նաև «Բարնլին», սակայն նրա հետ պայմանագիր կնքելու հարցում ֆավորիտը «Բրայթոնն» է։
Միլների` «Բրայթոն» հավանական տեղափոխության մասին լուրը հաստատում է նաև ինսյադեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ` «Ճայերը» Միլներին մինչև 2024 թ. հունիսի 30-ը պայմանագիր են կնքել։
Հիշեցնենք, որ անգլիացի ֆուտբոլիստը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2015 թ. հուլիսից, որի կազմում մինչ օրս անցկացրել է 326 հանդիպում` դառնալով 26 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բյորնլի, Բրայթոն, Դավիդ Օրնշտայն, Լիվերպուլ, Նիկոլո Սկիրա, Ջեյմս Միլներ, տրանսֆերներ