Ջեյմս Միլները` ԱՊԼ-ի պատմության մեջ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստ 🎥/📸
Ջեյմս Միլները` ԱՊԼ-ի պատմության մեջ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստ 🎥/📸
22/02/2026 - 00:17

«Բրայթոնի» կիսապաշտպան Ջեյմս Միլները դարձել է Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը։

«Բրենթֆորդի» դեմ 27-րդ տուրի խաղում (2:0) 40-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի առաջնությունում դաշտ է դուրս եկել 654-րդ անգամ` շրջանցելով Գարեթ Բարիի պատմական ռեկորդը։

Միլները Պրեմիեր լիգայում նորամուտը նշել է դեռ 2002թ. նոյեմբերի 10-ին։

Անգլիացի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում 230 հանդիպում անցկացրել է «Լիվերպուլում», 147 հանդիպում` «Մանչեսթեր Սիթիում», 100 հանդիպում` «Ասթոն Վիլայում», 94 հանդիպում` «Նյուքասլում», 48 հանդիպում` «Լիդսում», իսկ «Բրայթոնի» կազմում մասնակցել է 35 խաղի։

Լեգենդար ֆուտբոլիստը երկու անգամ Պրեմիեր լիգայի չեմպիոն դարձել է «Մանչեսթեր Սիթիի», մեկ անգամ` «Լիվերպուլի» կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026