Ջեյմս Մեդիսոնը չի շտապում Լեսթերի հետ երկարաձգել պայմանագիրը
«Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Անգլիացի երիտասարդ կիսապաշտպանը, հնարավոր է, տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մասին տեղեկացնում է Manchester Evening News-ը։
Ըստ աղբյուրի՝ անգլիացի խաղացողը չի պատրաստվում «աղվեսների» շարքերը լքել այս ձմռանը և հուսով է, որ մանկունյական ակումբը չի ծրագրում իրեն ձեռք բերել այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Բացի դրանից, «Լեսթերը» ու Մեդիսոնը չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի հարցում։ Հաղորդվում է, որ կիսապաշտպանը դեռևս չի շտապում երկարաձգել պայմանագիրը և ցանկանում է սպասել մինչև մրցաշրջանի ավարտը, որպեսզի կողմնորոշվի իր ապագայի հարցում։
«Մանչեսթեր Յունայթեդն» էլ իր հերթին հետևում է խաղացողի շուրջ ծավալվող իրադարձություններին և 23-ամյա կիսապաշտպանը «կարմիր սատանաների» գլխավոր տրանսֆերային նպատակն է։
# ԱՊԼ, Լեսթեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Ջեյմս Մեդիսոն, տրանսֆերներ