Ջեյդոն Սանչոյի անհավանական վրիպումները?

Ջեյդոն Սանչոյի անհավանական վրիպումները?

07/06/2020 - 11:42

Երեկ՝ հունիսի 6-ին, Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ նվազագույն՝ 1։0 հաշվով առավելության հասավ «Հերտայի» նկատմամբ։ Խաղի միակ գնդակը խփվեց 58-րդ րոպեին աչքի ընկավ Էմրե Ջանը։

Սակայն, խաղի ամենահիշարժան դրվագները գրանցվեցին դորտմունդյան ակումբի վինգեր Ջեյդոն Սանչոյի մասնակցությամբ։ Անգլիացի հարձակվողը նվազագույնը երկու անգամ կարող էր դուբլի հեղինակ դառնալ, սակայն մոտ տարածություններից անհավանական վրիպումներ թույլ տվեց։ Առաջին դրվագը գրանցվեց 51-րդ րոպեին, իսկ երկրորդը՝ 89-րդ։

Նշենք, որ Ջեյդոն Սանչոն ընթացիկ մրցաշրջանում Բունդեսլիգայի շրջանակում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023