Ջեկոն նորամուտի խաղում գոլ է խփել` պատմական ռեկորդ գրանցելով 🎥
Երկրորդ Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Շալկե-04»-ը «Ֆելտինս Արենա» ստադիոնում գոլառատ ոչ-ոքի (2:2) է գրանցել «Կայզերսլաութերնի» հետ։
Հյուրերը երկու գնդակի առավելություն ունեին, բայց գելզենկիրխենյան ակումբը կարողացավ փրկել հանդիպումը։
«Շալկեից» 83-րդ րոպեին հաշիվը կրճատեց թիմի նորեկ Էդին Ջեկոն, որն առաջին հանդիպումն էր անցկացնում ակումբում։
Բոսնիացի հարձակվողը 39 տարեկան և 314 օրականում դարձել է Երկրորդ Բունդեսլիգայում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը` գերազանցոլով Հելմութ Հալերի` 1979թ. փետրվարի 25-ին գրանցած պատմական ռեկորդը։
«Աուգսբուրգի» նախկին հարձակվողը «Ֆրանկֆուրտի» դարպասը գրավել էր 39 տարեկան և 219 օրականում։
Տանտերերը պարտությունից խուսափել են 90-րդ րոպեին Կենան Կարամանի խփած գոլի շնորհիվ։
«Շալկեն» 39 միավորով գլխավորում է Երկրորդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, «Կայզերսլաութերնը» 31 միավորով 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Երկրորդ Բունդեսլիգա, Էդին-Ջեկո, Կայզերսլաութերն, Կենան Կարաման, Շալկե-04