Ջասթին Կլույվերտին հանձնվել է Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելու վկայականը 📷
«Բորնմութի» կիսապաշտպան Ջասթին Կլույվերտին «Նյուքասլի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղից առաջ հանձնվել է Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելու վկայականը։
Նիդերլանդցի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի պատմության մեջ միակ խաղացողն է, որը մեկ խաղում երեք գոլ է խփել 11-մետրանոցից։
26-ամյա կիսապաշտպանը նման հաջողության հասել է «Վուլվերհեմփթոնի» դեմ նախորդ մրցաշրջանի 13-րդ տուրի խաղում` օգնելով «Բորնմութին» հաղթել 4:2 հաշվով։
Կլույվերը «Բորնմութում» է 2023թ. հուլիսից, 79 խաղում 22 գոլ է խփել, կատարել 10 ասիստ։ Նա լեգենդար հարձակվող Պատրիկ Կլույվերտի որդին է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բորնմութ, Պատրիկ Կլույվերտ, Ջասթին Կլյուվերտ