Գասպերինի․ «Հույս ունենք հաղթահարել Ռեալի արգելքը»

Գասպերինի․ «Հույս ունենք հաղթահարել Ռեալի արգելքը»

13/03/2021 - 12:00

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին կիսվել է իր ակնկալիքներով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ պատասխան հանդիպման խաղից առաջ։։ Հիշեցնենք, որ կողմերի միջև առաջին հանդիպումը Բերգամոյում ավարտվել է մադրիդյան ակումբի կաղթանակով 1։0 հաշվով։

«Մենք չենք գնալու Մադրիդ զբոսանելու։ Գիտակցում ենք, որ շատ դժվար է լինելու հաղթել, սակայն, ամեն դեպքում, մեզ համար բարդ կլինի, եթե անգամ առաջին խաղում չպարտվեինք 1։0 հաշվով։

Նախորդ խաղում մենք շատ դժվարություններ կրեցինք, քանզի ստիպված էինք պաշտպանվել մեկ ֆուտբոլիստ պակաս ունենալու պատճառով։ Մենք չկարողացանք խաղալ 11-ը 11-ի դիմաց։

Տեսնենք․․․ Հույս ունենք հաղթահարել «Ռեալի» արգելքը»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը նախատեսված է անցկացնել մարտի 16-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023