Գասպերինի․ «Նման  խաղերում մենք միշտ ավելի շատ վարպետություն ենք ցույց տվել»

Գասպերինի․ «Նման խաղերում մենք միշտ ավելի շատ վարպետություն ենք ցույց տվել»

24/02/2021 - 13:19

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման մասին․

«1/4 եզրափակչի ուղեգիրը կխաղարկվի երկու հանդիպումների արդյունքում։ Ակնհայտ է, որ դիմակայության առաջին խաղում հաղթանակը կատարյալ մեկնարկ կլինի, սակայն պետք է պահպանել հանգստություն։

Մենք կադրային խնդիրներ ունենք, սակայն կփորձենք լուծել դրանք։ Այսպես թե այնպես՝ մեզ ամենաբարձր մակարդակի հանդիպում է սպասվում և մենք կփորձենք լավագույն կերպով հանդես գալ։

Ավելի վաղ մենք չենք հանդիպել «Ռեալին»։ Միայն խաղը ցույց կտա, թե իրականում որքան ուժեղ է մեր մրցակիցը։ «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է, սակայն նման մակարդակի խաղերում մենք ավելի շատ վարպետություն ենք ցույց տվել»,- նշել է 63-ամյա մանսագետը, ում խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Ատալանտա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023