Ջանլուկա Մանչինին Ռոմայում բուժզննություն է անցնում
«Ատալանտայի» պաշտպան Ջանլուկա Մանչինին իր կարիերան կշարունակի Հռոմում:
«Ռոմայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը ժամանել է ակումբի բազզա և բուժզննություն է անցնում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հռոմցիները 2 մլն եվրոյով վարձակալում են ֆուտբոլիստին 19 մլն եվրոյով գնելու պարտավորությամբ և ևս 5 մլն եվրո որպես հավելավճար:
Ա սերիայի անցած մրցաշրջանում անցկացրած 30 հանդիպումներում Մանչինին խփել է 5 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: