Ջանլուիջի Դոնարումա. Սխալներ լինում են և ես ներողություն եմ խնդրում բոլորից
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ներողություն է խնդրել Ա սերիայի 29-րդ տուրի «Սամպդորիայի» դեմ խաղում թույլ տված սխալի համար, որի արդյունքում թիմը պարտվեց:
«Ես շնորհակալ եմ իմ թիմակիցներից աջակցության համար:Սխալներ լինում են և ես ներողություն ե խնդրում բոլորից:
Ես զղջում եմ, որ «Միլանը» չկարողացավ վաստակել գոնե մեկ միավոր, բայց պետք է նայել առաջ:
Անցած տարի ես շատ վատ ժամանակներ վերապրեցի:Եթե ինձ հաջողվեց անցնել այդ ամենի միջով, ապա սա էլ կկարողանամ հաղթահարել:»,- Դոնարումայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: