Միլանի ֆուտբոլիստը՝ Չելսիի տրանսֆերային գլխավոր նպատակ
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ամռանը, ամենայն հավանականությամբ, կլքի «ռոսոներիների» շարքերն՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Ինչպես տեղեկացնում է Libero Quotidiano պարբերականը, 22-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունն է ցուցաբերում «Չելսին»։ Լոնդոնյան ակումբը իտալացուն առաջարկում է պայմանագիր 10,5 մլն եվրո աշխատավարձով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կապույտները» նոր դարպասապահ են փնտրում, որը կփոխարինի Կեպա Արիսաբալագային: Հաղորդվում է, որ Դոնարուման կդառնա ամառային տրանսֆերային պատուհանի «ազնվականների» գլխավոր թիրախը։
«Միլանի» դարպասապահի և ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև սույն թվականի հունիսի 30-ը, որից հետո ֆուտբոլիստը կդառնա ազատ գործակալ և կարող է տեղափոխվել ցանկացած ակումբ անվճար։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ միլանյան ակումբն ու դարպասապահը չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Հայտնի է, որ նոր պայմանագրով «Միլանը» պատրաստ է Դոնարումային վճարել տարեկան 7,5 մլն եվրո աշխատավարձ. այս պահին խաղացողը վաստակում է 6 մլն եվրո։
Իտալական Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում 25 հնարավորից Դոնարուման մասնակցել է 24 հանդիպման, որոնցից 8-ում սեփական դարպասն անառիկ է պահել։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Կեպա Արիսաբալագա, Միլան, Չելսի, Ջանլուիջի Դոնարումա, տրանսֆերներ