Բուֆոնը, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Ատալանտան» մտադիր է պայմանագիր առաջարկել «Յուվենտուսի» դարպասպաահ Ջանլուիջի Բուֆոնին ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը վետերան դարպասապահին պայմանագիր կառաջարկի միայն այն դեպքում, եթե «Ատալանտայից» հեռանա հիմնական դարպասապահ Պիերլուիջի Գոլինին, ում ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ։
Բերգամոն ներկայացնող ակումբը դեռևս 2 տարի առաջ էր հետաքրքրված 43-ամյա դարպասապահի ծառայություններով, սակայն գործարքը ինչ-ինչ պատճառներով չկայացավ, իսկ Բուֆոնը ՊՍԺ-ից վերադարձավ «Յուվենտուս»։
Հիշեցնենք, որ Ջանլուիջի Բուֆոնը 2001 թվականից պաշտպանում է թուրինյան ակումբի գույները, սակայն 2018-2019 թվականներին հանդես եկավ ՊՍԺ-ի կազմում, ինչից հետո կրկին վերադաձավ հարազատ ակումբ, որի կազմում մինչ օրս անցկացրել է 655 հանդիպում՝ 299 անգամ դարպասը պահելով անառիկ։
Նշենք, որ «Յուվեի» ու Բուֆոնի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին, սակայն, արդեն կան խոսացկություններ, որ կողմերը մտադիր են ևս մեկ տարով այն երկարաձգել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ատալանտա, Յուվենտուս, Նիկոլո Սկիրա, Պիերլուիջի Գոլինի, Ջանլուիջի-Բուֆոն, տրանսֆերներ