Ջակա. «Մենք ամեն օր արյուն ենք խմում»
Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Գրանիտ Ջական նշել է, թե որն է ակումբի անպարտելիության գաղտնիքը։
Շվեյցարացի ֆուտբոլիստը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ինչպես է «Բայերին» հաջողվել մրցաշրջանն անցկացնել առանց պարտություն կրելու.
«Մենք ամեն օր արյուն ենք խմում»,- կատակել է Ջական, որը մեջբերում է WAZ-ը։
Հիշեցնենք, որ լևերկուզենյան ակումբը 2023/24 մրցաշրջանում անցկացրած բոլոր 51 խաղերում պարտություն չի կրել։ «Դեղագործները» տարել են 42 հաղթանակ, 9 անգամ էլ գրանցել ոչ-ոքի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Գրանիտ Ջակա