Ջական կհեռանա «Բայերից» ու կվերադառնա Անգլիա 📸

Ջական կհեռանա «Բայերից» ու կվերադառնա Անգլիա 📸

28/07/2025 - 15:19

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Գրանիտ Ջական կվերադառնա Անգլիայի Պրեմիեր լիգա ու կտեղափոխվի «Սանդերլենդ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Պրեմիեր լիգայի նորեկը համաձայնեցրել է 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն ու նրա տեղափոխության համար կվճարի 20 միլիոն եվրո։

Շվեյցարացի կիսապաշտպանը նոր ակումբի հետ երեք տարվա պայմանագիր կստորագրի։

Ջական «Բայերում» էր 2023 թ. հուլիսից, 99 խաղում խփել է 6 գոլ, կատարել 9 ասիստ, դարձել Գերմանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու Սուպերգավաթակիր։

Անվանի ֆուտբոլիստն անգլիական ակումբներից 2016-2023 թթ. խաղացել է «Արսենալում», մասնակցել 297 հանդիպման, դարպասի գրավմամբ աչքի ընկել 23 անգամ, դարձել 29 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023