Պրեմիեր լիգա. Ամսվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչն ու գոլը

Պրեմիեր լիգա. Ամսվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչն ու գոլը

13/09/2024 - 16:37

Անգլիական Պրեմիեր լիգան ներկայացրել է օգոստոսի լավագույն ֆուտբոլիստին, մարզչին և գոլը։

Օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը նախորդ ամիս 3 խաղում խփել է 7 գոլ։

Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել Ֆաբիան Հյուրցելերը։ «Բրայթոնը» 31ամյա մասնագետի գլխավորությամբ օգոստոսին երեք խաղում տարել է երկու հաղթանակ, գրանցել մեկ ոչ-ոքի։ Հյուրցելերը Պրեմիեր լիգայի պատմության ամենաերիտասարդ մարզիչն է և ամենաերիտասարդը, որն ստանում է ամսվա լավագույնի մրցանակը։

Ամսվա լավագույն գոլ է ճանաչվել Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերի` երկրորդ տուրում «Վուլվերհեմփթոնի» դարպասն ուղարկած գեղեցիկ գնդակը։ Այդ խաղում անգլիացի ֆուտբոլիստը դարձել է մեկ գոլի ու երեք ասիստի հեղինակ, իսկ «ազնվականները» հաղթել են 6:2 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023