Պրեմիեր լիգան կրկին նոր առաջատար ունի🎥
Նոյեմբերի 6-ին մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրը, որի մեկնարկային խաղում միմյանց դեմ մրցեցին «Բրայթոնն» ու «Բյորնլին»։
Չնայած «Բրայթոնի» ֆուտբոլիստները խաղի մեծ մասում ունեին առավելություն, սակայն չկարողացան հաղթանակ տանել։ Կողմերը կիսեցին միավորը և գրանցվեց 0։0 հաշիվը։
«Բրայթոնը» վաստակեց 6 միավոր և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը, իսկ «Բյորնլին» 2 միավորով 19-րդն է։
Ավելի ուշ «Սեյնթ Մերի» մարզադաշտում «Սաութհեմպտոնն» ընդունեց «Նյուքասլին»։
Ռալֆ Հազնհյութլի սաները հիանալի հանդիպում անցկացրին՝ մրցակցին չտալով որևէ հնարավորություն։ «Սրբերը» Չե Ադամսի Ստյուարտ Արմստրոնգի գոլերի շնորհիվ հաղթեցին 2։0 հաշվով։
«Սաութհեմպտոնը» մեկնարկային երկու պարտություններից հետո վերգտավ իրեն և արդեն 5 խաղ է անպարտելի է՝ տանելով երրորդ անընդմեջ հաղթանակը, ինչն էլ նպաստեց, որ վաստակած 16 միավորով գլխավորի մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի նաև «Լիվերպուլը», սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել, իսկ «Նյուքասլը» 11 միավորով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։
# ԱՊԼ, Բյորնլի, Բրայթոն, Նյուքասլ, Չե Ադամս, Ռալֆ Հազնհյութլ, Սաութհեմփթոն, Ստյուարտ Արմստրոնգ