Պրեմիեր լիգայում չորրորդ տեղի համար պայքարը կրկին սրվում է?
Շարունակվում է անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրը։ «Մանչեսթեր Յունայթեդը» «Տոտենհեմին» և «Մանչեսթեր Սիթիին» հաղթելուց հետո, սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Էվերթոնին»։ Գրանցվեց ոչ-ոքի՝ 1։1։
Հանդիպամն հաշիվը բացվեց 36-րդ րոպեին։ Անկյունայինի խաղարկումից հետո անհեթեթ ինքնագոլի հեղինակ տանտերերի կենտրոնական պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը։
Բաց թողած գոլից հետո «կարմիր սատանաները» տիրեցին նախաձեռնությանը, սակայն միայն խաղավարտից 13 րոպե առաջ կարողացան հավասարեցնել հաշիվը․ աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Մեյսոն Գրինվուդը։
Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվել էր այդ պահին հինգերորդ հորիզոնականը զբաղեցնող «Վուլվերհեմպտոնին»։ Խաղն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում, սակայն Ժոզե Մոուրինիոյի սաներին հաջողվեց խաղավարտին մոտ հաղթանակ կորզել։
8-րդ րոպեին Լուկաս Մոուրան անհատական անցումից հետո, դարձավ հիանալի գոլի հեղինակ՝ առաջ մղելով հյուրերին։ Երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 67-րդ րոպեին, Ադամա Տրաորեն հավասարեցրեց հաշիվը։
Սակայն, մրցավարի կողմից ավելացված ժամանակի առաջին րոպեին, Քրիստիան Էրիքսենի անկյունայինից կատարած փոխանցումից հետո Յան Վերտոնգենը գլխի կատարած հիանալի հարվածով «շնաձկներին» հաղթանակ պարգևեց։
Այպիսով, ԱՊԼ-ի շրջանակում չորրորդ տեղի համար պայքարը կրկին սրվում է։ 4-րդ տեղում ընթացող «Չելսին» ունի 29 միավոր, «Տոտենհեմը» 26 միավորով 5-րդն է, «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Շեֆիլդը» 25-ական միավորով կիսում են 6-րդ և 7-րդ հորիզոնականները, իսկ «Վուլվզը» 24 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
# ԱՊԼ, Էվերտոն, Մանչեսթեր-Յունայթեդ, Վուլվերհեմփթոն, Տոտենհեմ