Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի բոլոր հանդիպումները, հնարավոր է, հետաձգվեն
Սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում 96 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին։
Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը, դրանով պայմանավորված, հնարավոր է, հետաձգվի անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի բոլոր հանդիպումները, որոնք կայանալու են սեպտեմբերի 10-12-ն ընկած ժամանակահատվածում։
Բանն այն է, որ Մեծ Բրիտանիայում` թագուհու մահվան կապակցությամբ, սգո արարողությունների շրջանակներում ուժի մեջ են մտնելու մի շարք օրենքներ, որոնք, թույլ չեն տալիս անցկացնել մարզական միջոցառումներ։
Նշվում է, որ Պրեմիեր լիգայի ղեկավարությունը հանդիպումների անցկացման կամ հետաձգման մասին վերջնական որոշում կկայացնի` համաձայն Մեծ Բրիտանիայի Մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի նախարարության առաջարկությամբ։
Հաղորդվում է, որ այդ ամենի վերավերյալ դեռևս որևէ որոշում ընդունված չէ, սակայն, ամեն դեպքում, շատ մեծ է հավանականությունը, որ Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի հանդիպումները կետաձգվեն, քանի որ դրանցից շատերը համընկնում են Եղիսաբեթ II-ի հուղարկավորության արարողության հետ։
Հատկանշական է, որ արդեն հետաձգվել է Չեմպիոնշիփի 9-րդ տուրի մեկնարկային «Բարնլի» – «Նորվիչ» հանդիպումը, որը պետք է կայանար սեպտեմբերի 9-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Ելիզավետա II, Չեմպիոնշիփ