Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն` ըստ Ալան Շիրերի
«Նյուքասլի» լեգենդար նախկին հարձակվող Ալան Շիրերը ներկայացրել է իր վարկածով անգլիական Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»)
Պաշտպաններ – Տրենտ Ալեքսանդր-Առլոնդ, Վիրջիլ վան Դեյկ (երկուսն էլ` «Լիվերպուլ»), Ռուբեն Դիաշ, Ժոաու Կանսելու (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի»)
Կիսապաշտպաններ – Դեկլան Ռայս («Վեսթ Հեմ»), Կևին դե Բրույնե, Բերնարդու Սիլվա (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի»)
Հարձակվողներ – Մոհամեդ Սալահ, Սադիո Մանե (երկուսն էլ` «Լիվերպուլ»), Հին Մին Սոն («Տոտենհեմ»)
Գլխավոր մարզիչ – Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»)
Հիշեցնենք, որ Ալան Շիրերը, խփած 260 գոլով, Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկուն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
