Պրեմիեր լիգայի վերադարձը. Բրենթֆորդն ու Տոտենհեմը գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին🎥
Ավելի քան 1,5 ամսվա դադարից հետո վերսկսվեց անգլիական Պրեմիեր լիգան, որի 17-րդ տուրի մեկնարկային խաղում միմյանց դեմ մրցեցին «Բրենթֆորդն» ու «Տոտենհեմը»։
Մինչև 65-րդ րոպեն «մեղուները» բավական գրագետ ֆուտբոլ էին ցուցադրում և հաղթում էին 2:0 հաշվով։
Թոմաս Ֆրանկի թիմի կազմից 15-րդ ու 54-րդ րոպեներին գոլի հեղինակ դարձան համապատասխանաբար Վիտալի Յանելթն ու Իվան Թոնին։
Այդուհանդերձ, «խցաններին» հաջողվեց բեկել հանդիպման ընթացքն ու փրկել այն. 65-րդ ու 71-րդ րոպեներին աչքի ընկան Հարի Քեյնը և Պիեր-Էմիլ Հոյբերգը։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։
Այս ոչ-ոքիից հետո Անտոնիո Կոնտեի թիմը վաստակեց 30 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
«Բրենթֆորդը», 20 միավորով, 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, ԱՊԼ, Բրենթֆորդ, Թոմաս Ֆրանկ, Իվան Թոնի, Հարի Քեյն, Պիեր-Էմիլ Հոյբերգ, Վիտալի Յանելթ, Տոտենհեմ