Պրեմիեր լիգայի պատմության լավագույն վինգերներն` ըստ Շիրերի
Անգլիական Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկու Ալան Շիրերը, ով ներկայումս որպես փորձագետ աշխատում է BBC հեռուստաընկերությունում, ներկայացրել է իր վարկածով առաջնության լավագույն վինգերներին։
- Ռայան Գիգս («Մանչեսթեր Յունայթեդ») – 632 հանդիպում, 108 գոլ, 169 գոլային փոխանցում
- Մոհամեդ Սալահ («Չելսի», «Լիվերպուլ») – 253 հանդիպում, 154 գոլ, 73 գոլային փոխանցում
- Էդեն Ազար («Չելսի») – 245 հանդիպում, 85 գոլ, 61 գոլային փոխանցում
- Դեյվիդ Բեքհեմ («Մանչեսթեր Յունայթեդ») – 265 հանդիպում, 62 գոլ, 83 գոլային փոխանցում
- Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ») – 236 հանդիպում, 103 գոլ, 39 գոլային փոխանցում
Շիրերը Ռոնալդուի նկատմամբ իր դիրքորոշումը բացատրել է այն հանգամանքով, որ պորտուգալացու գոլերի մեծ մասը և նվաճած տիտղոսները եղել են ոչ թե Պրեմիեր լիգայում, այլ իսպանական Լա լիգայում` Մադրիդի «Ռեալի» կազմում, փոխանցում է Daily Star։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալան Շիրեր, ԱՊԼ, Դևիդ Բեքհեմ, Էդեն Ազար, Լա-լիգա, Կրիշտիանու-Ռոնալդու, Մոհամեդ Սալահ, Ռայան Գիգզ, Ռեալ Մադրիդ