ՊՍՎ -ի 19-ամյա վինգերի հիասքանչ գոլը Միդյուլլանի դարպասը🎥
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում ՊՍՎ -ն սեփական հարկի 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել դանիական «Միդյուլլանի» նկատմամբ։
հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացել է 19-ամյա անգլիացի վինգեր Նոնի Մադուեկեն` ձախ ոտքի պտտեցրած հարվածով դառնալով հիասքանչ գոլի հեղինակ։
Հավելենք, որ Մադուեկեն «Տոտենհեմի» սան է, սակայն 2018 թվականից հանդես է գալիս ՊՍՎ-ի համակարգում և 2020 թ. հունվարին մորամուտը նշեց Էյնդոհվենը ներկայացնող ակումբի գլխաբոր թիմում։
Երիտասարդ ֆուտբոլիստը մինչ այս պահը ՊՍՎ-ի կազմում անցկացրել է 39 հանդիպում` դառնալով 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Միդյուլլան, Նոնի Մադուեկե, Չեմպիոնների-լիգա, ՊՍՎ, Տոտենհեմ