ՊՍԺ-ն 60 մլն եվրո արժողությամբ տրանսֆեր է իրականացրել

ՊՍԺ-ն 60 մլն եվրո արժողությամբ տրանսֆեր է իրականացրել

05/08/2024 - 22:02

Պորտուգալական «Բենֆիկայի» կիսապաշտպան Ժոաու Նևեշը տեղափոխվել է ՊՍԺ։ Փարիզյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 19-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի` «Պարի Սեն-Ժերմենը» պորտուգալացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «արծիվներին» վճարել է 60 մլն եվրո։ Գործարքում ներառված է նաև 10 մլն եվրոյի տարբեր հավելավճարների կետ։

Երիտասարդ ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա «87» համարի մարզաշապիկով։

Նևեշը «Բենֆիկայի» սան է, որի հիմնական թիմում 75 խաղում խփել է 4 գոլ, կատարել 3 ասիստ։ Նա նաև Պորտուգալիայի հավաքականի անդամ է և մասնակցել է 9 հանդիպման։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023