ՊՍԺ-ն 12-րդ անգամ դարձավ Լիգա 1-ի չեմպիոն
Ֆրանսիական Լիգա 1-ի 31-րդ տուրում «Մոնակոն» արտագնա խաղում 2:3 հաշվով պարտվեց «Լիոնին»։
Այդ պարտությունից հետո Լիգա 1-ի առաջատար ՊՍԺ-ն անհասանելի դարձավ մրցակիցների համար և առաջնության ավարտից 3 տուր առաջ 12-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։
Փարիզյան ակումբի ակտիվում կա 70 միավոր։ «Մոնակոն», 58 միավորով, երկրորդն է, իսկ «Լիոնը» վաստակեց 44 միավոր` բարձրանալով 7-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիգա-1, Լիոն, Մոնակո, ՊՍԺ