ՊՍԺ-ն 11-մետրանոցներով հաղթեց «Ֆլամենգոյին»` դառնալով Միջմայրցամաքային գավաթակիր 🎥
«Պարի Սեն-Ժերմենը» Միջմայրցամաքային գավաթի խաղարկության եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց բրազիլական «Ֆլամենգոյին»։
Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանական ավարտվեց 1:1 հաշվով։
Փարիզյան գրանդից հաշիվը 38-րդ րոպեին բացեց Խվիչա Կվարացխելիան, իսկ Լիբերտադորեսի գործող գավաթակրից 62-ին պատասխանեց Ժորժինիոն։
11-մետրանոց հարվածաշարում Լուիս Էներիկեի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։ ՊՍԺ-ից փայլեց դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը` հետ մղելով մրցակցի ֆուտբոլիստների չորս հարցած
Այսպիսով, «Պարի Սեն-Ժերմենը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Միջմայրցամաքային գավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml