ՊՍԺ-ն 10 ֆուտբոլիստով ծանրագույն հաղթանակ տարավ «Ստրասբուրգի» նկատմամբ 🎥
ՊՍԺ-ն 10 ֆուտբոլիստով ծանրագույն հաղթանակ տարավ «Ստրասբուրգի» նկատմամբ 🎥
02/02/2026 - 01:53

Ֆրանսիայի Լիգա 1-ի 20-րդ տուրում ՊՍԺ- ն արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Ստրասբուրգին»։

20-րդ րոպեին տանտերերը կարող էին բացել հաշիվը, բայց փարիզյան գրանդի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը հետ մղեց «Ստրասբուրգի» հարձակվող Խոակին Պանիկելիի իրացրած 11-մետրանոցը։

22-րդ րոպեին «Պարի Սեն-Ժերմենը» Սենի Մայուլուի ջանքերով բացեց հաշիվը։ «Ստրասբուրգը» 27-րդ րոպեին պաետասխանեց Գելա Դուեի դիպուկ հարվածով։

75-րդ րոպեին հյուրերի պաշտպան Աշրաֆ Հակիմին սարսափելի խախտում թույլ տվեց` հեռացվելով դաշտից։

ՊՍԺ-ն նույնիսկ 10 ֆուտբոլիստով կարողացավ հաղթանակ կորզել. 81-րդ րոպեին հերոսացավ Նունու Մենդեշը։

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 48-ի` վերադառնալով առաջին տեղ։ «Ստրասբուրգը» 30 միավորով 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025