ՊՍԺ-ն ֆանտաստիկ խաղով ջախջախեց «Սենթ Էթիենին» 🎥
Ֆրանսիայի Լիգա 1-ի 27-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Սենթ Էթիենի» դեմ։
Փարիզյան ակումբը ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց և 6:1 հաշվով ջախջախեց մրցակցին։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Դեզիրե Դուեն, մեկական անգամ աչքի ընկան Գոնսալու Ռամուշը, Խվիչա Կվարացխելիան, Ժոաու Նևեշը և 17-ամյա Իբրահիմա Մբայեն։ «Սենթ Էթենից» հաշիվը բացել է Լուկաս Ստասինը։
Այսպիսով, «Պարի Սեն-Ժերմենը» վաստակեց 71 միավոր, գլխավորում է մրցաշարային աղյուսակը և առաջնության ավարտից 7 տուր առաջ մոտակա հետապնդող «Մարսելից» առաջ է 22 միավորով։
Եթե ընթացիկ տուրում 47-ական միավոր ուենցող «Մոնակոն» և «Նիցան» միմյանց միջև խաղում ոչ-ոքի գրանցեն, ՊՍԺ-ն չորրորդ անգամ անընդմեջ կնվաճի Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից