ՊՍԺ-ն ֆանտաստիկ խաղով ջախջախել է Մոնպելյեին 🎥

ՊՍԺ-ն ֆանտաստիկ խաղով ջախջախել է Մոնպելյեին 🎥

24/08/2024 - 12:19

Ֆրանսիական Լիգա 1-ի երկրորդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն տանը մրցեց «Մոնպելյեի» դեմ։

Փարիզյան ակումբը հիասքանչ հանդիպում անցկացրեց և մրցակցին ջախջախեց 6:0 հաշվով։

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Բրեդլի Բարկոլան, մեկական գոլ էլ խփեցին Մարկո Ասենսիոն, Աշրաֆ Հակիմին, Ուորեն Զայիր-Էմերին ու Լի Կան Ինը։

Նշենք, որ «Պարի Սեն-Ժերմենից» երկու ասիստ է կատարել թիմի նորեկ Ժոաու Նևեշը, որը մեկնարկային երկու խաղում արդեն չորս անգամ օգնել է աչքի ընկնել թիմակիցներին։

ՊՍԺ-ն երկրորդ հաղթանակն է տարել և 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեն» 1 միավորով 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023