ՊՍԺ-ն փայլում է` ջախջախելով Միլանին 🎥

ՊՍԺ-ն փայլում է` ջախջախելով Միլանին 🎥

26/10/2023 - 09:27

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում ՊՍԺ-ն F խմբի շրջանակում Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում մրցեց «Միլանի» դեմ։

Փարիզյան ակումբը հիանալի հանդիպում անցկացրեց` «ռոսոներիներին» ջախջախելով 3:0 հաշվով։

Լուիս Էնրիկեի թիմի գոլերը խփեցին Կիլիան Մբապեն, Ռանդալ Կոլո-Մուանին և Լի Կան Ինը։

Նշենք, որ տանտերերի կազմից երկու գոլային փոխանցում կատարեց 17-ամյա կիսապաշտպան Ուորեն Զայիր-Էմերին։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Նյուքասլ» 0:1 «Բորուսիա Դորտմունդ»

F խումբը 3-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. ՊՍԺ – 6 միավոր
  2. «Բորուսիա Դորտմունդ» – 4
  3. «Նյուքասլ» – 4
  4. «Միլան» – 2

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023