ՊՍԺ-ն փայլում է` ջախջախելով «Ատալանտային» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում ՊՍԺ-ն սեփական դաշտում փայլուն խաղով 4:0 հաշվով ջախջախեց «Ատալանտային»։
Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած խաղում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Մարկինիոսը, Խվիչա Կվարացխելիան, Նունու Մենդեշն ու Գոնսալու Ռամուշը։
Մրցաշարի տիտղոսի գործող դափնեկիրը երկրորդ տուրում հյուրընկալվելիս կմրցի «Բարսելոնայի» դեմ, իսկ «Ատալանտան» Բերտագոյում կհանդիպի «Բրյուգեին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am