ՊՍԺ-ն փայլում է` գոլառատ խաղում խոշոր հաշվով հաղթելով Մոնակոյին🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 13-րդ տուրի մեկնարկային և կենտրոնական հանդիպումը կայացավ Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, որտեղ ՊՍԺ-ն մրցեց «Մոնակոյի» դեմ։
Հանդիպմն անցավ բավական հետաքրքիր և գոլառատ պայքարում, որն ավարտվեց փարիզյան ակումբի հաղթանակով` 5:2 հաշվով։
Լուիս Էնրիկեի թիմի գոլերը խփեցին Գոնսալու Ռամուշը, Կիլիան Մբապեն, Ուսման Դեմբելեն, Վիտինան ու Ռանդալ Կոլո-Մուանին։
Նշենք, որ Դեմբելեն «Պարի Սեն-Ժերմենի» շարքերը համալրելուց հետո խփեց առաջին գոլը։
Մոնեգասկյան ակումբի կազմից էլ աչքի ընկան Տակումի Մինամինոն ու Ֆոլարին Բալոգանը։
Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն վաստակեց 30 միավոր և գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։
«Մոնակոն», 24 միավորով, 3-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գոնսալու Ռամուշ, Լիգա-1, Լուիս-Էնրիկե, Կիլիան-Մբապե, Մոնակո, Ուսման-Դեմբելե, ՊՍԺ, Ռանդալ Կոլո-Մաունի, Վիտինիա, Տակումի Մինամինո, Ֆոլարին Բալոգան