ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Իկարդիին
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին կարող է իր կարիերան շարունակել Ֆրանսիայում:
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, արգենտինացին «ՊՍԺ»-ի գլխավոր նպատակն է: Փարիզցիները նրան դիտարկում են որպես Էդինսոն Կավանիի փոխարինող: «Ինտերը» պատրաստ է բաց թողնել Իկարդիին և պահանջում է նրա դիմաց 70 մլն եվրո:
26-ամյա հարձակվողով հետաքրքրվում է նաև «Աթլետիկոն»: Չնայած նրան, որ Իկարդին ակումբի հետ ունեցած կոնֆլիկտից հետո վերադարձել է հիմնական կազմ, նրա հարաբերությունները թիմակիցների, ինչպես նաև ակումբի և երկրպագուների հետ փչացած են: