ՊՍԺ-ն սենսացիոն պարտություն կրեց 🎥
Ֆրանսիայի Լիգա 1-ի 22-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 1:3 հաշվով պարտություն կրեց «Ռենից»։
Տանտերերից հաղթական գոլերը խփեցին Մուսա Թամարին, Էստոբան Լեպոլն ու Բրիլ Էմբոլոն։ Փարիզյան գրանդից աչքի ընկավ «Ոսկե գնդակի» դափնեկիր Ուսման Դեմբելեն։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը Լիգա 1-ում նախորդ պարտությունը կրել էր 2025թ. նոյեմբերի 29-ին` 14-րդ տուրում զիջելով «Մոնակոյին» (0:1)։
«Պարի Սեն-Ժերմենը» 51 միավորով առաջին տեղում է, «Ռենը» 34 միավորով 5-րդ տեղ բարձրացավ։
Գոլերը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml