ՊՍԺ-ն ջախջախեց Բարսելոնային` դուրս գալով ՉԼ կիսաեզրափակիչ 🎥
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Բարսելոնայի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «բլաուգրանան» հաղթել էր 3:2 հաշվով։
Պատասխան հանդիպումն էլ Խավիի թիմի համար մեկնարկեց շատ լավ. արդեն 12-րդ րոպեին Ռաֆինիան առաջ մղեց իր թիմին։
Այդուհանդերձ, դիմակայության ընթացքը 29-րդ րոպեին կտրում փոխվեց, քանի որ տանտերերի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն հեռացվեց դաշտից վերջին հույսի խախտում կատարելու պատճառով։
Ստանալով քանական առավելություն` «Պարի Սեն-Ժերմենը» հանդիպման մնացած ժամանակահատվածում չորս անպատասխան գնդակ ուղարկեց Մարկ-Անդրե Տեր Շտեգենի դարպասը։
Հանդիպման հերոս դարձավ կատալոնական ակումբի նախկին վինգեր Ուսման Դեմբելեն, ով խփեց մեկ գոլ և վաստակեց 11-մետրանոց։ Լուիս Էնրիկեի թիմից դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Վիտինիան։
Այսպիսով, փարիզյան ակումբն այս խաղում հաղթեց 4:1, իսկ ընդհանուր դիմակայությունում` 6:4 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կմցրի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Խավի, Կիլիան-Մբապե, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռաֆինիա, Ռաֆինյա-Լիդս, Վիտինիա