ՊՍԺ-ն պարտվեց Մբապեի վերջին տնային խաղում 🎥

ՊՍԺ-ն պարտվեց Մբապեի վերջին տնային խաղում 🎥

13/05/2024 - 13:23

Ֆրանսիական Լիգա 1-ի նախավերջին` 33-րդ տուրում, ՊՍԺ-ն տնային խաղում մրցեց «Թուլուզի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ փարիզյան ակումբը պարտվեց 1:3 հաշվով։

«Թուլուզի» հաղթական գոլերը խփեցին Թայս Դալինգան, Յան Գբոհոն ու Ֆրանկ Մագրին։

«Պարի Սեն-Ժերմենի» միակ գոլը խփեց Կիլիան Մբապեն, որը վերջին տնային հանդիպումն էր անցկացնում ակումբի կազմում։

Հիշեցնենք` Կիլիան Մբապեն օրեր առաջ տեսաուղերձով հայտարարեց, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին հեռանալու է ՊՍԺ-ից։

Այս հաղթանակից հետո «Թուլուզը» 43 միավորով բարձրացավ 10-րդ տեղ, ՊՍԺ-ն 70 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023