ՊՍԺ-ն պատրաստ է նվազեցնել Նեյմարի գինն ու վաճառել Բարսելոնային
Կրկին տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, հնարավոր է, վերդառանա «Բարսելոնա»։
ՊՍԺ-ն համաձայնել է բաց թողնել հարձակվողին և պատրաստ է խաղացողից բաժանվել 150 մլն եվրոյի դիմաց։ Փարիզյան ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն ամիսներ առաջ բացառում էր Նեյմարի վաճառքը։ «Բարսելոնայի» ներկայացուցիչները և Նեյմարի ներկայացուցիչները սպասում էին, որ խաղացողի արժեքը կնվազի, սակայն նրանց սպասվածից ավելին է նվազել։
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի համար Նեյմարի վերադարձը շարունակում է մնալ առաջնային նպատակ։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն՝ հղում կատարելով ESPN-ի լրագրող Ժուլիեն Լորանին։
Նշվում է նաև, որ ՊՍԺ-ն չի պատրաստվում դիտարկել ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի հետ կապված որևէ առաջարկ։
# Բարսելոնա, Լեոնարդո, Խոսեպ Մարիա Բարտոմեու, Կիլիան-Մբապե, Նեյմար, ՊՍԺ