ՊՍԺ-ն պատրաստ է Լեաուի տրանսֆերի դիմաց խոշոր գումար վճարել
«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է ՊՍԺ-ն, որը պատրաստ է նրա տրանսֆերի դիմաց վճարել 70 մլն եվրո։
Այդուհանդերձ, միլանյան ակումբը մտադիր չէ վաճառել իր հարձակվողին, ում համարում է անձեռնմխելի ֆուտբոլիստ։
Հաղորդվում է, որ «ռոսոներիները» Լեաուին կվաճառեն միայն այն դեպքում, եթե որևէ ակումբ նրա տրանսֆերի դիմաց վիճարի նվազագույնը 100 մլն եվրո։
Նշվում է, որ «Միլանը» պատրաստվում է պայմանագրի երկարաձգման և աշխատավարձի բարելավման հարցում բանակցություններ սկսել պորտորգալացի ֆուտբոլիստի հետ։
Ռաֆայել Լեաուի և «Միլանի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին, իսկ նրա տարեկան աշխատավարձն այժմ կազմում է 1.5 մլն եվրո։
Սպասվում է, որ նոր պայմանագրով երիտասարդ ֆուտբոլիստի աշխատավարձը կեռապատկվի և այն կդառնա 4.5 մլն եվրո։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռաֆայել Լեաուն բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 41 հանդիպում` դառնալով 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Միլան, ՊՍԺ-ի կանանց թիմ, Ռաֆայել Լեաու, տրանսֆերներ