ՊՍԺ-ն պատրաստ է անհավանական պայմանագիր առաջարկել Ռամոսին
«Ռեալը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի ավագ և առաջատար Սերխիո Ռամոսին, որն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։ Այդ մասինտ եղեկացնում է AS-ը։ Կողմերն արդեն բանակցություններ են վարում այդ հարցի շուրջ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը մտադիր է խախտել ավանդույթը և 30-ն անց ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգել ոչ թե մեկ, այլ երկու տարով, ինչը կնշանակի, որ, ըստ նոր համաձայնագրի, Ռամոսը հարազատ ակումբում կմնա մինչև 2023 թվականը։
Սերխիո Ռամոսն իր հերթին պատրաստ է մնալ Մադրիդում և հանդես գալ այն նույն աշխատավարձով, որը նա ներկա պահին ստանում է (12 մլն եվրո)։ Զինեդին Զիդանը նույնպես ցանկանում է, որ 34-ամյա պատշպանը մինչև կարերայի ավարտը մնա «սերուցքայինների» կազմում, սակայն դեռևս չի հստակեցվում այն տեղեկությունները, որ Ֆլորենտինո Պերեսը կհամաձայնվի 30-անց խաղացողին իր թիմում պահել նման բարձր աշխատավարձով։
Իսպանական աղբյուրին հայտն է դարձել նաև, որ Ռամոսի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում է ՊՍԺ-ն։ Փարիզյան ակումբը մտադիր չէ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը բանակցություններ վարել Ռամոսի հետ, քանի որ չի ցանկանում խախտել այն կետը, ըստ որի, ֆուտբոլիստը պայմանագրի ժամկետից 6 ամիս առաջ իրավունք է ստանում բանակցություններ վարել ցանկացած ակումբի հետ, պայմանագիր կնքել տվյալ ակումբի հետ և հեռանալ որպես ազատ գործակալ։
Եթե մինչ այդ պահը իսպանացի պաշտպանը «Ռեալի» հետ երկարաձգած չլինի պայմանագիր, ՊՍԺ-ն խաղացողին պատարստ է բավականին խոշոր պայմանագիր առաջարկել։ «Պարի Սեն-Ժերմենը» խաղացողին ցանկացնում է 3 տարվա պայմանագիր առաջարկել՝ տարեկան 20 մլն եվրո աշխատավարձով։ Այսինքն, Ռամոսը 3 տարվա ընթացքում կվաստակի 60 մլն եվրո։
Նշվում է նաև, որ Ֆլորենտինո Պերեսը Ռամոսին պատրաստ է բաց թողնել, եթե իսպանացի կիսապաշտպանը շահավետ առաջարկ ստանա որևէ այլ ակումբից։
Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը «Ռեալում» հանդես է գալիս 2005 թվականից, որի կազմում անցկացրել է 660 հանդիպում՝ դառնալով 100 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։
# ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս, տրանսֆերներ, Ֆլորենտինո Պերես