ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ հաղթել է փարիզյան դերբիում 🎥
ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ հաղթել է փարիզյան դերբիում 🎥
05/01/2026 - 11:59

Ֆրանսիայի Լիգա 1-ի 17-րդ տուրում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենս» ստադիոնում 2:1 հաշվով հաղթել է «Փարիզին»։

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի հաղթական գոլերը խփել են Դեզիրե Դուեն և «Ոսկե գնդակի» դափնեկիր Ուսման Դեմբելեն։ Հյուրերից աչքի է ընկել Վիլիամ Գյոբելսը։

«Պարի Սեն-Ժերմենը» պատմության մեջ առաջին անգամ է հաղթել փարիզյան դերբիում։ Կողմերը նախորդ անգամ պաշտոնական խաղում մրցել էին 1978թ. դեկտեմբերի 17-ին։

ՊՍԺ-ն 39 միավորով երկրորդ տեղում է, «Փարիզը»` 16 միավորով 15-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025