ՊՍԺ-ն ոչ-ոքի խաղաց. Շուպո-Մոտինգը՝ պատմության ամենազավեշտալի վրիպումներից մեկի հեղինակ ?
Ֆրանսիական Լիգա 1-ի 31-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալել էր «Ստրասբուրին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:
Խաղի մեկնարկից 13 րոպե անց Շուպո-Մոտինգը բացել է հաշիվը: 26-րդ րոպեին Դակոստան հավասարեցրել է հաշիվը, իսկ 38-րդ րոպեին Գոնսալվեսը շքեղ գոլով առաջ է մղել տանտերերին:
ՊՍԺ-ն պարտությունից խուսափել է հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ. անկյունայինից փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Կերերը:
Այս ոչ-ոքիից հետո ՊՍԺ-ն 81 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ «Լիլից» առաջ լինելով 20 միավոր:
Հանդիպման ընթացքում անհավանական կերպով դարպասը չի գրավել Մաքսիմ Շուպո-Մոտինգը:
Տեսությունը՝ ստորև.
# Լիգա-1, ՊՍԺ