ՊՍԺ-ն նոր առաջարկ է կատարել Ինտերին
«Պարի Սեն-Ժերմենը» շարունակում է աշխատել կազմի ամրապնդման ուղղությամբ։
Ինչպես տեղեկացրել ենք, փարիզյան ակումբը լրջորեն հետաքրքրվաժ է «Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարի ծառայություններով։
Արդեն տևական ժամանակ է կողմերը տրանսֆերի հարցում բանակցություններ են վարում, սակայն դեռևս որևէ էական առաջընթաց չկա։
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Փարիզը» սլովակ պաշտպանի դիմաց «ներաձուրիներին» մի քանի առաջարկ արդեն կատարել է, որոնք տատանվել են 50-60 մլն եվրոյի սահմաններում, սակայն դրանք միլանյան ակումբը մերժել է։
Աղբյուրի փոխանցմամբ` անցնող ժամերին ՊՍԺ-ն ևս մեկ առաջարկ է կատարել «Ինտերին» ու պատրաստ է գործարքի դիմաց վճարել արդեն 65 մլն եվրո։
Հատկանշական է, որ 27-ամյա պաշտպանի վաճառքից միլանյան ակումբը ցանկանում է ստանալ նվազագույնը 70 մլն եվրո, այդ պատճառով էլ դեռևս չի պատրաստվում ընդունել «Փարիզի» առաջարկները։
Դրան զուգահեռ, «Պարի Սեն-Ժերմենի» ղեկավարությունը մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել Շկրինյարի հետ, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 7.5 մլն եվրո։
Նշվում է` ՊՍԺ-ն վստահ է, որ առաջիկա օրերին ավարտին կհասցնի գործարքը։
Հավելենք, որ Միլան Շիրինյարը «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2017 թ. հուլիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 215 հանդիպում` դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Միլան Շկրինյար, Նիկոլո Սկիրա, ՊՍԺ, տրանսֆերներ