ՊՍԺ-ն մոտ է 40 միլիոնով նոր դարպասապահ ձեռք բերելուն 📸

ՊՍԺ-ն մոտ է 40 միլիոնով նոր դարպասապահ ձեռք բերելուն 📸

29/07/2025 - 15:11

ՊՍԺ-ն մոտ է «Լիլի» դարպասապահ Լյուկա Շևալյեի տրանսֆերը համաձայնեցնելուն, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Փարզիյան գրանդը 40 միլիոն եվրո է առաջարկել 23-ամյա դարպասապահի համար։ Կողմերի բանակցությունների վերջին փուլում են. «Լիլն» ուզում է գործարքից նաև տարբեր պարգևավճարներ ստանալ։

Տեղափոխության դեպքում Շևալյեն մինչև 2030 թ. հուլիսի 1-ը պայմանագիր կստորագրի «Պարի Սեն-Ժերմենի» հետ։

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը կենտրոնացել է ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու ուղղությամբ, քանի որ հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս կլիք ակումբը։

ՊՍԺ-ն և Դոնարուման 2026 թ. հուլիսի 1-ին լրացող պայմանագրի երկարաձգման հարցում ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության հասնել։

Շևալյեն «Լիլում» հանդես է գալիս 2022 թ. հունիսից, 127 խաղից 44-ում դարպասն անառիկ է պահել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023