ՊՍԺ-ն Մբապեին կվճարի 61 միլիոն եվրո
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն հաղթել է ՊՍԺ-ի դեմ դատական հայցը, որը կապված էր աշխատավարձի չվճարման հետ, հայտնում է RMC Sport-ը։
2024թ. սեպտեմբերին Ֆրանսիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգան (LFP) պարտադրել է «Պարի Սեն-Ժերմենին» ֆրանսիացի ֆուտբոլիստին վճարել պայմանագրով նախապես հաստատված աշխատավարձն ու հավելավճարները, ընդհանուր` 55 միլիոն եվրո։
Հետագայում Մբապեն դիմել էր LFP-ին` հայտնելով փարիզյան գրանդի ֆինանսական պարտավորությունների չկատրաման մասին։
Այդուհանդերձ, LFP-ն մերժել էր հարձակվողի դիմումը, քանի որ ՊՍԺ-ն դատական հայց էր ներկայացրել կառույցի դեմ։
Ֆինանսական պահանջից բացի, 26-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի դեմ բողոք էր ներկայացրել հոգեբանական ճնշման համար։ Նա ակումբին մեղադրում էր, որ 2023թ. իրեն ստիպել են երկարաձգել պայմանագիրը, ինչից հետո ժամանակավորապես հեռացրել թիմից։
Վերջին տվյալներով` Մբապեն Ֆրանսիայի չեմպիոնից պահանջում էր 235 միլիոն եվրոյի փոխհատուցում, իսկ ՊՍԺ-ն ֆուտբոլիստից` 440 միլիոնի։
Դեկտեմբերի 16-ին Փարիզի աշխատանաքային դատարանը վճիռ է կայացրել Մբապեի օգտին, ըստ որի` «Պարի Սեն-Ժերմենը» ֆուտբոլիստին պարտավոր է վճարել 61 միլիոն եվրո։ ՊՍԺ-ի` Մբապեին ուղղված հայցն ամբողջությամբ մերժվել է։
Դատարանը փարզյան գրանդին նաև պարտադրել է մեկ ամսվա ընթացքում վճիռը հրապարակել իր պաշտոնական կայքում։ Դատավճիռը «Պարի Սեն-Ժերմենը» կարող է բողոքարկել։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն 2017-2024թթ. հանդես է եկել ՊՍԺ-ում, 308 խաղում խփել է 256 գոլ, կատարել 110 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ