ՊՍԺ-ն հետաքրքրված է Ռեալի աստղի ծառայություններով

ՊՍԺ-ն հետաքրքրված է Ռեալի աստղի ծառայություններով

12/06/2024 - 16:24

«Պարի Սեն-Ժերմենը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսի ծառայություններով։

RMC Sport-ը գրում է, որ փարիզյան ակումբը բրազիլացի եզրային հարձակվողին դիտարկում է` որպես Կիլիան Մբապեի հավանական փոխարինողի։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը կարիերան շարունակելու է հենց «արքայական» ակումբում։

Աղբյուրն այլ մանրամասներ չի հաղորդում։

23-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան գրանդում հանդես է գալիս 2018 թ. հուլիսից` 264 խաղում դառնալով 83 գոլի և 75 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023