ՊՍԺ-ն հաղթեց խոշոր հաշվով` վերադառնալով առաջին տեղ 🎥
Ֆրանսիայի Լիգա 1-ի 23-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Մեցին»։
«Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած խաղում մեկական գոլ խփեցին Դեզիրե Դուեն, Բրեդլի Բարկոլան ու Գոնսալու Ռամուշը։
Փարիզյան գրանդը միավորների քանակը հասցրեց 54-ի, օգտվեց «Լանսի» պարտությունից (52 միավոր) ու վերադարձավ առաջին տեղ։
«Մեցը» 13 միավորով վերջինն է` 18-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml